Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ
25.06.2023
Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ
Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ
ՊՈՍ տերմինալի միջոցով`
քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
Վճարային տերմինալի միջոցով` հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով` բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
Բանկային փոխանցման միջոցով` բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=160074