Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը

26.06.2023

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը:

Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող բոլոր առաջին դասարանցիների համար։

Հիշեցնենք, որ հունիսի 12–ից մեկնարկել էր առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի առաջին փուլը, որը նախատեսված էր տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաների համար:

Նշված արտոնյալ կետի շրջանակում հայտագրումն իրականացվել է մինչև հունիսի 25-ը ներառյալ:

Հունիսի 27-ից ընդհանուր հիմունքներով պետք է հայտագրվեն արտոնություն ունեցող մյուս խմբերի ներկայացուցիչները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները,
տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները:

Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում. համապատասխան հիմքերի առկայության դեպքում, եթե հայտագրման ժամանակ ծնողի նախընտրելի դպրոցում ազատ տեղեր առկա չեն, ապա ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

Վերը նշված արտոնություններից կարող էին օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։
Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստել է իրազեկող հոլովակ՝ հայտագրման գործընթացի և հաջորդական քայլերի վերաբերյալ:

Ավելին՝ https://escs.am/am/news/17184 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:17:29