Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկու օրով փակ է լինելու Լուսագյուղի կամուրջը
29.06.2023

Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,400 կմ հատվածում՝ Սև ջուր գետի վրա գնտվող /Լուսագյուղի / կամրջի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվում է։
Հնարավոր վտանգներից խուսափելու համար մասնագետների առաջարկով երկու օրով՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, շինարարների կողմից իրականացվելու են ամրացման աշխատանքներ։
Բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել և փոխել երթևեկի ուղղությունը՝ ընտրելով Հ 12 Արաքս-Ռանչպար-Մասիս այլընտրանքային ավտոճանապարհը, իսկ մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է գյուղամիջյան շրջանցիկ ճանապարհները։