Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023-2024 ուսումնական տարվանից Արմավիրի մարզի ևս 11 դպրոցների հետ COAF հիմնադրամը կիրականացնի «Առողջությունը խրախուսող դպրոցներ» ծրագիրը

30.06.2023

2023 թվականի հունիսի 30-ին «Մեծամորի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մեկնարկեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջությունը խրախուսող դպրոցներ» ծրագիրը,որին մասնակցում են մարզի՝ Մայիսյան, Լուկաշին, Խանջյան, Նորապատ, Այգեվան, Լենուղի, Արաքս, Նոր-Կեսարիա, Շենավան, Նալբանդյան, Արգինա միջնակարգ դպրոցները:

Հանդիպմանը մասնակցում էին յուրաքանչյուր դպրոցի տնօրենը, տնօրենի տեղակալը, կենսաբանության ուսուցիչը և ծնողական խորհրդի նախագահը:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ողջունեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներին և մասնակից դպրոցների ներկայացուցիչներին և կարևորեց ծրագրի ներդնումը մարզի դպրոցներում և համագործակցությունը հիմնադրամի հետ:

Նշենք, որ ծրագրի պարտադիր բաղադրիչ է լինելու դպրոցական ողջ հանրության մեջ հանրային առողջապահական տեսանկյունից կարևորագույն թեմաների շուրջ իրազեկության բարձրացումը, վաղ տարիքից հմտությունների սերմանումն ու ամրապնդումը սեմինարների, միջոցառումների, մրցույթների, քարոզարշավների միջոցով: Ծրագիրը իրականացվելու է դրամաշնորհային կարգով: Ծրագրի մանրամասները ներկայացնելու համար նախատեսվում է հանդիպումներ կազմակերպել դպրոցների հետ:

Ծրագիրը մարզի 11 դպրոցներում կմեկնարկի 2023-2024 ուսումնական տարվանից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55