Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
03.07.2023

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են խմելու ջրամատակարարման ցանցեր, վերանորոգվել է Մեծամորի մշակույթի տունը, հիմնանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, ամբողջովին փոխարինվել են բազմաբնակարան շենքերի վերելակները:
1. Մեծամոր քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 10,156,640 դրամ, որից 54,1% կառավարության, իսկ 45,9%-ը՝ համայնքի համաֆիանսավորումն է:
Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Մեծամոր համայնքի խմելու ջրի ցանցի կառուցումը ներառում է թվով 33 բազմաբնակարան շենքերի խմելու ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը` շուրջ 2020 գծամետր երկարությամբ։ Փոխարինվել են շենքերի նկուղային հարկերի խողովակները։ Ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը 1117 է::
2. Վերանորոգվել է Մեծամորի մշակույթի տունը:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 16,309,809 դրամ, որն իրականացվել է 35% կառավարության և 65% համայնքի համաֆիանսավորմամբ:
Մեծամոր քաղաքի մշակույթի տունը 5500 քմ է, որից վերանորոգվող մակերեսը՝ 240քմ։
3. Հիմնանորոգվել է Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 13ա բազմաբնակարան շենքի տանիքը:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 36,993,130 դրամ է (35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆիանսավորմամբ)։
1 թաղամասի 13Ա շենքի տանիքի մակերեսը 715քմ /55×13մ/ է, շահառուները՝ 45 բնակարան, 138 բնակիչ։
4. Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 27 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 31,290,533 դրամ (35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆինանսավորմամբ)։
1 թաղամասի 27 շենքի տանիքի մակերեսը 1118քմ / 86×13մ/ է, շահառուները՝ 70 բնակարան, 200 բնակիչ։
5. Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմելէ 47,490,000 դրամ, որն իրականացվել է 35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆիանսավորմամբ։
Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով փոխարինվել է նաև Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակները :
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 78,880,000 դրամ, որը 35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆիանսավորմամբ է կյանքի կոչվել: