Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

Սահմանադրության ընդունումը ժողովրդի և պետության համար ունեցել է պատմական նշանակություն, դարձել է անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշը, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու, երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորը:

Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնան մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման առանցքային գործոնը։

Միայն քաղաքացիական հասարակության ​ և պետության սերտ կապը կարող է կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են:

Հասարակական համերաշխության համար պատասխանատու ​ է յուրաքանչյուր քացաքացի, և բոլորիս պարտքն է ամենօրյա աշխատանքով և նվիրումով ծառայել և հավատարիմ մնալ Սահմանադրությամբ ամրագրված օրենքներին։

Միայն այս ​ դեպքում ​ ՀՀ Սահմանադրությունը կնպաստի մեր ազգային իղձերի ու նպատակների իրականացմանը:

Սահմանադրության նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որի վրա կառուցվում է ​ ազատ, ժողովրդավարական և ​ ուժեղ Հայաստան։

Կրկին շնորհավորում եմ ​ ​ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, ​ բարեկեցություն և ամուր հավատ մեր պետականության ապագայի նկատմամբ:

​ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55