Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրցի Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
07.07.2023
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Երիտասարդության (Մ15, Մ17) առաջնությունում արմավիրցի Սերյոժա Բարսեղյանը 67 կգ քաշայինների պայքարում դարձել է ոսկե մեդալակիր:
Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոնը հրում վարժությունում գրանցել է 131 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, պոկումում վարժությունում՝ 147 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդ։
Արդյունքում երկամարտի 278 կգ արդյունքով Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի Երիտասարդության առաջնության չեմպիոն:
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում բազում հաղթանակներ։


