Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

10.07.2023

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցումը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 234 822 226 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 60%` 143 010 200 ՀՀ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 40%` 91 812 026 հազար դրամ:

Ծրագիրն իրականացվել է Մեծամոր համայնքի 12 բնակավայրում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ. Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ, որի արդյունքում վերակառուցել է 15 խորքային հորեր: Կատարվել է շուրջ 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում:

Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կազմում է 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55