Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են 236 ծրագիր

11.07.2023

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով ՀՀ Արմավիրի մարզում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից 228 ընտանիք կստանա աջակցություն իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց:

Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատ տարածաշրջաններում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի փետրվարի 13-ի N 37-Ա/1 հրամանով հաստատված ծրագրի տեղաբաշխման համաձայն 2023 թվականին ՀՀ Արմավիրի մարզին հատկացվող ֆինանսական միջոցների չափը կազմել է 57 535.5 հազար ՀՀ դրամ:

Համաձայն հաստատված կարգի՝ ՀՀ Արմավիրի մարզի համայնքներից հավաքագրվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել 764 հնարավոր շահառուների տվյալներ:

10.07.2023թ. դրությամբ մարզի 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են 236 ծրագիր:

Մասնավորապես՝

  • Արմավիրի տարածաշրջանում ընթացքի մեջ է 89 ծրագիր:
  • Բաղրամյանի տարածաշրջանում ընթացքի մեջ է 76 ծրագիր, իսկ 3-ը առաջիկայում կմեկնակի:
  • Վաղարշապատի տարածաշրջանում 71 ծրագիր է ընթացքի մեջ: 3 ծրագիր կմեկնակի առաջիկայում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55