Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար
14.07.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր՝ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Հասցեները՝ https://socservice.am/offices։