Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկեց Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը
15.07.2023
Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Փարաքար համայնքում մեկնարկած PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոն»-ին:
Փառատոնին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատգամավորներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործներ և այլոք։
Առնակ Ավետիսյնաը ողջունեց ներկաներին և շնորհավորեց փառատոնի մեկնարկի կապացությամբ։
«Արվեստը մեծ ու զորեղ ուժ ունի, որը կարողանում է կամրջել տեղային հասարակական-մշակութային կոնտեքստը համաշխարհայինին, հետամուտ լինել համամարդկային արժեքներին:
«Խաղաղություն» խորագրի ներքո հայ և ութ երկրներից Հայաստան ժամանած քանդակագործների 20 օրյա աշխատանքը խաղաղության տարածման և պահպանման կոչ է լինելու ողջ աշխարհին:
Փառատոնը նաև Փարաքար-Կարարա քաղաքների միջև կայուն կապի երաշխիք կդառնա՝ խորացնելով Հայաստան – Իտալիա բարեկամական և մշակութային կապը:
Հաջողություն եմ մաղթում մեր քանդակագործներին և վստահ եմ, որ օգոստոսի 5-ին բոլորս ակնատեսն ենք լինելու մարմարե և տուֆե հրաշալի կոթողների, որոնք կդառնան Փարաքար հայանքի այցեքարտը»
Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործները ավելի քան 20 օր Իտալիայից ներկրված սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կկերտեն խաղաղությունը բնութագրող 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50 ամյակին։
Փառատոնի շրջանակներում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում «AknEye» ընկերության կողմից ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները, որոնց վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը: