Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
17.07.2023

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է I-ին փողոցը /համայնքի կենտրոնական փողոց/:
Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 96 354 700 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է 65% համայնք և 35% պետություն համաֆինանսավորմամբ:
Մոնթեավանի 1.2 կմ երկարությամբ ասֆալտապատված փողոցը այսուհետ հարմարավետ տեղաշարժ կապահովի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար:
Մոնթեավան բնակավայրում ընթացքի մեջ է 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները:
Ենթածրագրի պայմանագրային արժեքը 38 045 080 ՀՀ դրամ է, որի 55%-ը համայնքի, իսկ 45%-ը պետութան մասնաբաժինն է: