Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանը հիմնանորոգվում է

17.07.2023



Օրեր առաջ մեկնարկվեց Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանի հիմնանորոգման աշխատանքը, որն իրականացվում է 2023 թվականին պետության կողմից հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Նախագծի արժեքը 173 միլիոն ՀՀ դրամ է:

Ֆինանսավորումն իրականացվելու է 70% համայնքի և 30% պետական բյուջեի միջոցներով:

Նախատեսված է նախկին տեսքի պահպանմամբ նոր ավազանի կառուցում, լուսաձայնային էֆեկտներով գերժամանակակից շատրվանի, ֆիլտրացիոն համակարգի և ղեկավարման կետի կառուցում:

Շահագործման հանձնելուց հետո քաղաքի գլխավոր շատրվանը կդառնա համայնքի այցեքարտերից մեկը, որը նոր շունչ և էներգիա կհաղորդի բնակիչներին և Արմավիր ժամանած հյուրերին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:17:04