Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
18.07.2023
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը:
Արշալույսի արտաքին լուսավորորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10.104.000 ՀՀ դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Խոյի համայնքապետարանը։
Անցկացվել է 16 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 135 լեդ լուսատու։
Փողոցների լուսավորության ցանց է կառուցվել նաև Շահումյան բնակավայրում: Շահումյանի արտաքին լուսավորորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18.112.000 ՀՀ դրամ, որի 55 տոկոսը ՀՀ կառավարության, իսկ 45 տոկոսը՝ Խոյի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Անցկացվել է 5,139 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 178 լեդ լուսատու։
Աշխատանքների արդյունքում բնակավայրերում ստեղծվել են անվտանգ միջավայր գիշերային երթևեկության համար և արդյունավետ գործող արտաքին լուսավորության միասնական համակարգ:
2022 թվականի իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Արշալույս գյուղում գազաֆիկացվել է 27, 28, 29, 32-րդ փողոցները:
Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 47.298.600 ՀՀ դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 համայնքի մասնաբաժինն է:
Շահագործման են նաև Արշալույս N-1 և Արշալույս N-3 խորքային հորերը, որոնց հիմնանորոգման պայմանագրային արժեքները կազմել է 31.986.120 ՀՀ դրամ, որն իրականացվել է պետություն՝ 60% -համայնք 40% համաֆինանսավորմամբ:
Ընթացքի մեջ են Արագած N-2, N-4, N-5, N-6, N-7, N-8 խորքային հորերի հիմնանորոգման աշխատանքները: