Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական փառատոնի գալա-համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
18.07.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այսօր ներկա է գտնվել Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական փառատոնի գալա-համերգին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։
Օրեր շարունակ 1700 տաղանդաշատ պատանիներ երգով ու երաժշտությամբ պայքարեցին հաղթողի տիտղոսների համար՝ 12 անվանակարգում: Այսօր կայացած ամփոփիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Գրան պրի մրցանակակիրներն ու առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները։
Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ փառատոնի կազմակերպիչների և գործընկերների կողմից:
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հատուկ մրցանակ հանձնեց Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի երաժշտական դպրոցին։
«ԱրտՊրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ և մրցույթի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը շնորհակալության խոսքում անդրադարձավ մրցույթի միջազգայնացմանը, շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը ցուցաբերած մեծագույն աջակցության համար։
Մրցույթ- փառատոնին ներկա էին պաշտոնատար անձինք, արվեստի և մշակույթի ականավոր ներկայացուցիչներ։