Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լենուղի գյուղում մեկնարկել է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցումը
19.07.2023
Լենուղի գյուղում մեկնարկել է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցումը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, ավելի քան 800 միլիոն դրամ նախագծային արժեքով:
Նախատեսված է մանկապարտեզի և ապաստարանի կառուցում, բակի և մանկապարտեզի ամբողջական կահավորում` նոր գույքի ձեռքբերմամբ:
Մսուր-մանկապարտեզները կապահովվեն վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել էր Արմավիրի մարզի 6 բնակավայրերում՝ Գետաշենում, Նորավանում, Փշատավանում, Լենուղիում, Այգեվանում, Արևիկում, մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքները:
Արևիկ բնակավայարի մոդուլային մսուր-մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ Այգեվան բնակավայրի մանկապարտեզի աշխատանքներն ընթացքի մեջ են: