Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի ունեցան Արմավիրի Ֆուտզալի մարզային կիսաեզրափակիչ խաղերը

19.07.2023

 

Այսօր Արմավիրի թիվ մեկ մարզադպրոցում տեղի ունեցան Արմավիրի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ խաղերը:

Հանդիպմանը ներկա էին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ենթակայության այլ կառույցների աշխատակիցները։

Կիսաեզրափակչի առաջին խաղի ժամանակ միմյանց դեմ մրցեցին ՀԱԷԿ- ՀԷՑ թիմերը։

Հանդիպումն անցավ հետաքրքիր և դրամատիկ պայքարում։ Երկու թիմերն էլ ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն հրաշալի էր խաղում ՀԱԷԿ թիմի դարպասապահն, ով ամենաանհավանական հարվածներն անգամ կասեցրեց, որով էլ ապահովեց իր թիմի հաղթանակը՝ 1-0 հաշվով:

Գերլարված պայքարում անցավ նաև կիսաեզրափակչի երկրորդ խաղը՝ դատախազություն և ռուսական զորամասի թիմերի միջև։

Հանդիպման մեկնարկից երկու րոպե անց դատախազության թիմը, մարզի գլխավոր դատախազ Վահան Սարգսյանի գլխավորությամբ, բացեց խաղի հաշիվը։ Այնուհետև ռուսական զորամասի թիմը, զորամասի հրամանատար Դենիս Կամարովի գլխավորությամբ, համառ պայքարի արդյունքում րոպեներ անց հավասարեցրեց հաշիվը։

Ի վերջո գոլառատ խաղում 9-4 հաշվով հաղթանակ տոնեցին ռուսական զորամասի թիմը։

Ֆուտզալի մարզայն առաջնության եզրափակիչ խաղում 1-ին  տեղի համար կպայքարեն ՀԱԷԿ- ռուսական զորամաս թիմերի աշխատակիցները, իսկ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀԷՑ-ի - Դատախազության աշխատակիցները։

Եզրափակիչ խաղը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 21-ին՝ հետևյալ ժամանակացույցով՝

  • 16։00` ՀԷՑ- Դատախազություն
  • 18:00` ՀԱԷԿ- Ռուսական զորամաս

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:17:04