Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանքավանի «Հասմիկ» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը
20.07.2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Արմավիրի մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Հասմիկ» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 100 երեխայով:
Մեր փոքրիկ ճամբարականներին մաղթում ենքանմոռանալի ահնգիստ՝ վառ և տպավորիչ հիշողություններով:
Հիշեցնենք, որ 7-13 տարեկանը չլրացած երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը վերադարձել է, երկրորդ հերթափոխը կհանգստանա հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
ՀՀ կառավարության կողմից ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: