Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
21.07.2023

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են ներտնտեսային ոռոգման ջրագծեր:
Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 59 855 200 ՀՀ դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Խոյի համայնքապետարանը։
Ավարտվել են նաև Արագած գյուղի հուշարձան պուրակի ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընդլայնվել է Խոյ համայնքի Արագած գյուղի հուշարձան պուրակի ոռոգման համակարգը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.311.680 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 70% (5,818,176 ՀՀ դրամ), իսկ պետության մասնաբաժինը՝ 30% (2,493,504 ՀՀ դրամ):