Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը 2023 թվականի հուլիսի 20-ի նիստով հավանություն տվեց «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին
21.07.2023
«Յու Էմ Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ գյուղերում սեփականության իրավունքով պատկանող 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում հիմնել նուշի ինտենսիվ և խոշոր ֆերմերային տնտեսություն։
Նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն ՀՀ դրամի ներդրում։
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։
Աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 200 հազար դրամ։
Ծրագրի իրականացումը կմեծացնի այգիների բերքատվությունը, որն էլ իր հերթի կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների ընդլայնմանը։
Ներդրումային ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է կառուցել ջրամբար, պոմպակայան և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։