Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ են Արմավիրի մարզի Արմավիր համայնքում 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրերով իրականացվող աշխատանքները
21.07.2023

Ընթացքի մեջ են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Հանրապետություն-Աբովյան և Երևանյան-Շահումյան, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան, Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգման, Նորավան գյուղի կենտրոնական փողոցի կառուցման, Այգեվան գյուղի կենտրոնական փողոցի հիմնանորոգման, կառուցման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի կառուցման, Լուկաշին գյուղի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1.398.169.860 ՀՀ դրամ է, որն իրականացվում է համայնք՝ 908 810 409 ՀՀ դրամ /65%/- պետություն՝ 489.359.451 ՀՀ դրամ /35%/ համաֆինանսավորմամբ:
Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց, Թումանյան փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց և Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց հատվածների համար նախատեսված է ջրագծերի կապիտալ նորոգում, մայթերի կառուցում, եզրաքարերի փոխարինում, երթևեկամասի ասֆալտապատում, գծանշման և երթևեկության նշաններով կահավորման աշխատանքներ:
Այգեվան գյուղի գլխավոր փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացվելու է 933 մետր երկարությամբ փողոցի ասֆալտապատում, մայթերի և կողնակների կառուցում, եզրաքարերի տեղադրում:
Լուկաշին գյուղի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներով նախատեսված է 620 մետր երկարությամբ փողոցի երկշերտ ասֆալտապատում, մայթերի և կողնակների կառուցում, վաքերի և եզրաքարերի տեղադրում, փողոցի գծանշում և երթևեկության նշաններով կահավորում:
Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանորոգմամբ նախատեսվում է հիմնովին կառուցել երթևեկելի մաս, մայթեր, տեղադրել բետոնե վաքեր։
Փողոցի հիմնանորոգվող հատվածի երկարությունը 320 մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 7-10մ, մայթի լայնությունը՝ 1-1,5 մ։
Նորավան գյուղում ընթացող ասֆալտապատման ծրագրով նախատեսված է կենտրոնական երկու փողոցների հատվածների ասֆալտապատում` 512 մետր երկարությամբ, անհրաժեշտ հատվածներում մայթերի կառուցում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգի և կողնակների կառուցում, գծանշում, երթևեկության նշաններով կահավորում: