Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

24.07.2023

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ և Արագած բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր:

Մասնավորապես՝

Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում հիմնանորոգվել, վերակառուցվել է 1950-ական թվականներին կառուցված 9 կմ երկարությամբ ջրագիծը, որը տարիների ընթացքում շարքից դուրս էր եկել և չէր շահագործվում։

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովվել է 322 տնային տնտեսություն։

Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 96.354.700 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է 65% համայնք և 35% պետություն համաֆինանսավորմամբ:

Ավարտվել են նաև Արագած գյուղի հուշարձան պուրակի ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքները:

2022 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընդլայնվել է Խոյ համայնքի Արագած գյուղի հուշարձան պուրակի ոռոգման համակարգը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.311.680 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 70% (5.818.176 ՀՀդրամ), իսկ պետության մասնաբաժինը՝ 30% (2.493.504 ՀՀ դրամ):

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55