Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտային հարցեր
24.07.2023
Հուլիսի 24-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհանիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին քաղաքաշինության, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված հարցերին՝ նշեց, որ որոշ մթերողներ փոքր ծավալներով կնքում են խաղողի մթերման պայմանագրեր, սակայն ոլորտը շարունակում է խնդրահարույց մնալ, մթերող խոշոր կազմակերպությունները դեռևս պայմանագրերի կնքման գործընթաց չեն իրականացնում։
Մարզպետը, կարևորելով մարզպետի աշխատակազմի համայնքային այցերը, նշեց, որ պետք է էլ ավելի հետևողական լինել, այցելության ընթացքում բարձրացված ցանկացած խնդրի անհատապես մոտենալ և քայլեր ձեռնարկել՝ դրանց վերացման ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց կառուցապատման և շինարարական աշխատանքներին և նշվեց, որ դրանք պետք է իրենց հունով ընթանան, արվեն որակով և ժամանակին:
Խորհրդակցության ավարտին մարզպետը հանձնարարականներ տվեց առաջիկա անելիքների վերաբերյալ: