Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով

25.07.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,
ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։

Բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

 Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։

Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է ձեզ սպասարկում։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

 Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55