Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի

25.07.2023

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին ներկայացրեց ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հարություն Հովհաննիսյանին:

Շնորհավորելով տնօրենին՝ մարզպետն ընդգծեց, որ Հարություն Հովհաննիսյանը անձնվիրաբար ծառայել է հայրենիքին, ուստի վստահ է, որ այս պաշտոնում էլ նա իր մասնագիտական կարողություններն դրսևորելու է արդյունավետ:

«Շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ և արգասաբեր գործունեություն, միաժանակ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ամիսներին ամեն ինչ արել են, որ բժշկական կենտրոնը բնակչությանը սպասարկի բարձր մակարդակով: Վստահ եմ, որ մինչ այժմ ձևավորված մշակույթն ու կարգ ու կանոնն էլ ավելի է զարգանալու և մեր բժշկական կենտրոնը դառնալու է ներկայանալի և լավագույներից մեկը:

Առաջիկայում մեծ անելիքներ ունենք ԲԿ-ի հզորացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ. Ընթանում է ինֆեկցիոնի հիմնանորոգման աշխատանքները, պոլիկլինիկան ներառված է ընթացիկ ծրագրերի շարքում, իսկ նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Այս կենտրոնի զարգացումն այլընտրանք չունի, և սա մեր բոլորի ամենօրյա և սրտացավ աշխատանքի արդյունքը պետք է լինի: Դուք պետք է լինեք այդ փոփոխությունների կրողը, ուստի վստահ եմ, որ ձեր ջանասիրությամբ դուք աջակցելու եք նոր ղեկավարին և միասին կարողանալու եք նոր մակարդակի բարձրացնել Արմավիրի հիվանդանոցը»-ասաց մարզպետը:

Նորանշանակ տնօրեն Հարություն Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և ԲԿ-ի անձնակազմին վստահության համար՝ նշելով, որ որևէ խոստում տալ չի ուզում և իր աշխատանքը ցույց կտա միայն կատարած աշխատանքով:

Նորանշանակ տնօրենի կենսագրական տվյալներին ծանոթացեք ստորև ⤵️

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՄԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 31.07.1983թ. ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1989-1994թթ. Ք. Էջմիածնի թիվ 12 միջնակարգ դպրոց

1994-2000թթ. Ք. Էջմիածնի Ներսիսյան վարժարան

2001-2007թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ՝ «Ընդհանուր գործունեության բժիշկ»

2011-2014թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ «Գաստրոէնտերոլոգ»

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ

2008-2009թթ. զորամասի բուժկետի բժիշկ

2009-2011թթ. զորամասի բուժկետի պետ-բուժծառայության պետ

2014-2016թթ. կայազորի բժշկական ծառայության պետ

2016-2023թթ. ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ

Ամուսնացած է, ունի 2 որդի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55