Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել 2023 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
25.07.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ 2023 թվականի հուլիսի 25-ին անցկացվեց 2023 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը:
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց 2023 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված և ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը հանձնաժողովի նախագահին զեկուցեց ամառային զորակոչի ընթացքի և մինչ օրս զորակոչվածների մասին թվային տվյալներ, այնուհետև ներկայացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի քննարկմանը ներառված քաղաքացիների աձնական գործերում առկա հիմնավորումները՝ համապատասխան փաստաթղթավորված պարզաբանումներով:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիների անձնական գործերը, անհատական մոտեցմամբ և օրենքով սահմանված կարգով ընդունեց համապատասխան որոշումներ:
Մարզպետի կողմից խնդիրներ առաջադրվեցին ժամկետայաին զինվորական զորակոչը և առաջիկայում սպասվելիք վարժական հավաքները եզրափակել համաձայն պլան-առաջադրանքի ցուցանիշների, որից հետո բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տրվեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: