Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Փարաքար համայնք՝ ծանոթանալու կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին
25.07.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Փարաքար համայնքում՝ ծանոթանալու Փարաքարի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին։
Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետի աշխատակամի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ շրջեց դպրոցի տարածքում, զրուցեց շինարարների հետ։
ՏԿԵՆ ՀՏԶՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի համակարգող Հայկ Գալստյանը մարզպետին ներկայացրեց շինարարական աշխատանքների ընթացքը` համաձայն օրացուցային գրաֆիկի, քննարկեցինք նաև նախագծերին առնչվող այլ հարցեր:
Ծրագրի արժեքը շուրջ 2 միլիարդ դրամ է, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:
Փարաքարի միջնակարգ դպրոցը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրով կառուցվող 46 կրթօջախներից մեկն է։
Նշենք, որ շուրջ 800 աշակերտի համար նոր և ժամանակակից կրթօջախ է կառուցվում՝ ընդարձակ և լուսավոր դասասենյակներով, հագեցած լաբորատորինաներով։
Մեկ ամբողջ մասնաշենք տրամադրվելու է սպորտդահլիճին։
Դրսում ևս մարզահրապարակ է լինելու։
Մի առանձին մասնաշենք էլ հանդիսությունների դահլիճը կզբաղեցնի։
Դպրոցն ուննալու է ինը բալ սեյսմակայունություն։
Կառուցվում է ութ մասնաշենք՝ շուրջ 4000 քառակուսի մետր տարածքով։
Երեք և երկհարկանի մասնաշենքերում կտեղադրվեն վերելակներ։
Դպրոցն ամբողջովին հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Ունենալու է վեց ձմեռային այգի։ Բարեկարգվելու է բակը, ասֆալտապատվելու է վեց հազար քառակուսի մետր տարածք։
Դպրոցը շահագործման կհանձնվի 2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։