Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գետաշենի միջնակարգ դպրոցում բացվեց ագրոուսումնական լաբորատորիա
26.07.2023
Այսօր, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը Հայաստանի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և շահագրգիր կառույցների ներկայացուցիչների հետ մասնակցեցին Գետաշենի միջնակարգ դպրոցի ագրոուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը։
Ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվել է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Լաբորատորիայում դպրոցի աշակերտները սովորելու են բույսեր աճեցնել։
Աշակերտներին կտրամադրվի գործնական ուսումնական միջավայր, որտեղ նրանք կկարողանան ակտիվորեն մասնակցել բույսերի աճի ողջ գործընթացին՝ սերմերի բողբոջումից մինչև սնուցում և այլն։