Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոսկվա կինոթատրոնում ներկայացվեց Արմավիրի մարզից 50 գերազանց սովորող աշակերտների՝ Դուբայում անցկացրած օրերի մասին պատմող ֆիլմը

26.07.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթ և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը Մոսկվա կինոթատրոնում ներկա է գտնվել մարզի 50 դպրոցների 50 գերազանց սովորող երեխաների՝ Դուբայում անցկացրած 6 անմոռանալի օրերի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը և ծրագրի ամփոփմանը:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատակցները, համայնքի ղեկավարները, ծրագրի մասնակից դպրոցների տնօրենները, ծնողներ և այլ հյուրեր:

Ծրագրի ղեկավար Սմբատ Հակոբյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց մարզպետին և մարզպետի աշխպատակազմին, ինչպես նաև համայնքի ղեկավարներին՝ կազմակերպչական հարցերում օժանդակելու և ֆինանսավորման համար:

Մասնակից աշակերտները հանդիսավորությամբ անցան կարմիր գորգի վրայով, որից հետո մասնակցեցին նկարահանումներին: Երեխաները մեծ ոգևորությամբ պատմում էին իրենց տպավորությունների և հուզառատ օրերի մասին:

Նշենք, որ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի աջակցությամբ և մարզի խոշորացված համայնքների՝ Փարաքար, Խոյ, Արաքս, Մեծամոր և Արմավիր, ֆինանսավորմաբ՝ բարձր առաջադիմություն ունեցող 50 դպրոցի 50 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

Երեխաներն այդ օրերի ընթացքում տարբեր ճանաչողական այցեր են ունեցել, ծանոթացել մշակույթին և կենցաղին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53