Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրեց 789,755.8 ՀՀ դրամ
27.07.2023
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրեց 789,755.8 ՀՀ դրամ։
Ֆինանսավորվող տասը սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը։
Հատկացված գումարը հատկացվել է ըստ ուղղությունների՝
Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում (2021 թ.) - 1,488.4 ՀՀ դրամ:
Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի վերականգնվող խորքային հորեր և ոռոգման ցանց (2-րդ լոտ՝ ոռոգման ցանցի կառուցում, 2021 թ.)- 72,321.1 ՀՀ դրամ:
Արաքս համայնքի Առատաշեն գյուղի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում, Խորոնք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Ջրառատ գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում, Մեծամոր գյուղի Խ. Աբովյան փող. 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման /վերանորոգման/ աշխատանքներ, Գայ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում/Խորոնք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Ջրառատ գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում, Մեծամոր գյուղի Խ. Աբովյան փող. 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման /վերանորոգման/ աշխատանքներ, Գայ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում/- 326,565.4 ՀՀ դրամ:
Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու կառուցում-47,820.0 ՀՀ դրամ:
Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բ. Ներսիսյան 2-րդ նրբ., Ս. Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների, Արշալույս գյուղի 27, 28, 29, 32-րդ փողոցների և Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում (Արշալույս գյուղի 27, 28, 29, 32-րդ փողոցների)- 21,284.4 ՀՀ դրամ:
Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում Մ. Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ. Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի, Մոնթեավան գյուղում I-ին փողոցի (համայնքի կենտրոնական փողոց), Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Դողս գյուղում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի, Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի (գերեզմաններ տանող ճանապարհ) ասֆալտապատման աշխատանքներ» (Մոնթեավան գյուղում I-ին փողոցի (համայնքի կենտրոնական փողոց)- 33,724.1 ՀՀ դրամ:
Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի կառուցում, գազիֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում և սանհանգույցի վերանորոգում, Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում, Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, գազիֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում
Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, գազիֆիկացում և ջեռուցման համակարգի- 150,899.6 ՀՀ դրամ:
Արմավիր համայնքի Այգեվան և Լենուղի գյուղերի ջրամատակարարման ցանցի վերակառուցում (Այգեվան գյուղի ջրամատակարարման ցանցի վերակառուցում)- 54,911.1 ՀՀ դրամ:
Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մ. Գորկի փողոցի հիմնանորոգում- 67,508.6 ՀՀ դրամ:
Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում և ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Արաքս գյուղում ջրամատակարարման համակարգի վերակառուցում (2023 թ.)- 13,233.1 ՀՀ դրամ: