Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ N զորամասի կազմավորման 31-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառամանը

29.07.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ՊՆ N զորամասի կազմավորման 31-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառամանը։

Միջոցառմանը ներկա էին հրամանատարներ, մարզային ուժային կառույցների ղեկավարները, վետերաններ, 44- օրյա պատերազմի մասնակից զինծառայողներ և այլոք:

Մարզպետը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ իր 31-ամյա պատմության ընթացքում զորմասը կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում, իսկ տարիների ընթացքում ձևավորված փորձառությամբ՝ ի զորու է պատվով կատարել իր առաքելությունը։

«Համոզված եմ, որ յուրաքանչյուրը գիտակցում է հայրենիքի պաշտպանի իր վսեմ առաքելությունը, իսկ նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ պետք է հիշենք մեր անցած ուղին, փառավորենք այն ստեղծողներին, արժևորենք ներկան՝ կերտելով էլ ավելի լուսավոր ու զարգացած ապագա։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զորամասի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն և ամենայն բարիք»,- ասաց Էդվարդ Հովհաննսյանը։

Զորամասի հրամանատարության կողմից պատվոգրերով պարգևատրվեցին ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Աետիսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր ճարտարագետ-շինարար Գասպար Հովհաննիսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառաարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Խաչատրյանը և այլոք։

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ զորամասի հրամանատարին և զինծառայողների պարգևատրեց շնորհակալագրերով։

Հանադիսավոր արարողակարգից հետո միջոցառման մասնակիցները հերոսների հուշասյան մոտ ծաղիկներ խոնարհեցին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:12:35