Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել են 2023-2024 և 2024-2025 ուստարիների օրինակելի ուսումնական պլանները
31.07.2023
2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների ուսումնական պլանները կկազմվեն նոր չափորոշչի հիման վրա կազմված ուղեցույցին համապատասխան:
Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ):
☑Ուսումնական պարապմունքների ժամկետներ և սովորողների արձակուրդներ
☑Ուսումնական պլանի բաղադրիչներ
☑Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ
☑Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում
- Մանրամասները՝ https://escs.am/am/news/17571