Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
31.07.2023

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և U23 առաջնությունում Արմավիրի մարզի Խոյ համայնքից Կարեն Մարգարյանը 81 կգ քաշայինների պայքարում դարձավ արծաթե մեդալակիր:
Մինչև 23 տարեկանների պայքարում մեր մարզիկը հրում վարժությունում գրանցելով 178 կգ, պոկումում՝ 145 կգ արդյունք՝ երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի U23 առաջնության փոխչեմպիոն:
Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ ցանկանալով ամուր առողջություն և նորանոր հաղթանակներ մեծ սպորտում: