Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականում արմավիրցի Համլետ Մանուկյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել
31.07.2023
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնում ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ Համլետ Մանուկյանը չեմպիոն է դարձել օղակների վարժությունում։
Նա վաստակել է 13,666 միավոր:
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր:
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ և բազում հաղթական ելույթներ։