Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելությունը

31.07.2023


ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, անձնական մի շարք խնդիրների։

Մարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ:

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման և աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու նպատակով հանձնարարականներ է տրվել ստորաբաժանումների համապատասխան ղեկավարներին՝ այցեր կազմակերպել քաղաքացիների բնակավայրեր և տեղում ուսումնասիրել բարձրացված խնդիրները, սեղմ ժամկետում ամփոփվեն այցերի արդյունքներն ու գործուն միջոցներ ձեռնարկվեն՝ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների լուծմանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 10:00-ին:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53