Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ և Արտամետ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

01.08.2023

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ, Արտամետ բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Համայնքապետ Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց Լեռնագոգ բնակավայր։

Մարզպետին ներկայացվեց 1-ին և 12-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, աշխատանքի ծավալները և ժամկետները։

Ենթածրագրի պայմանագրային արժեքը 57.080.790 ՀՀ դրամ է (40% կառավարության, 60% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Բնակավայրում կասֆալտապատվի 889 գծամետր՝ 7105 քմ մակերեսով։

Նշենք, որ Բաղրամյան համայնքի 2023 թ․ ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 735, 26 մլն դրամ է, ընդգրկում է 25 ենթածրագիր՝ 12 բնակավայրում։

Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 10584 գծամետր երկարությամբ, 66307 քմ մակերեսով ճանապարհ։

Այցի շրջանակներում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ Հայաստանի համահայկական հիմնադրամի կողմից 12 առանձնատների և մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին։

Առանձնատները նախատեսված են պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Արցախից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։

Մարզպետի հաջորդ կանգառը Շենիկ բնակավայրն էր։ Այստեղ 2023 թ․ հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են։

Ենթածրագիր պայմանագրային արժեքը 31․770․000 ՀՀ դրամ է, որն իրականացվում է 40% կառավարության և 60% համայնքի համաֆիանսավորմամբ։

Ասֆալտապատվելու է 582 գծամետր, 3091,2 քմ մակերեսով ճանապարհ։

Մարզպետը Շենիկում ծանոթացավ նաև մանկապարտեզի պայմաններին և հանձնարարականներ տվեց մասնագետներին, որ քայլեր ձեռնարկեն հանդիսությունների դահլիճի վերանորոգման համար։

Ընթացքի մեջ էր նաև Արտամետ բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի և Գարեգին Նժդեհ փողոցը Արաբոյի փողոցին կապող հատվածի և Արաբոյի փողոցի ճանապարհի հիմնանորոգումը։

Ենթածրագրի պայմանագրային արժեքը 58․188․620 ՀՀ դրամ է (40% կառավարության, 60% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Արտամետ բնակավայրում ասֆալտապատվելու է 843 գծամետր՝ 6592.5 քմ մակերեսով։

Յուրաքանչյուր բնակավայրում մարզպետը հանդիպեց բնակիչներին, զրուցեց նրանց հետ, լսեց բնակչության բարձրաձայնած խնդիրները, որից հետո տվեց հանձնարարականներ՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Բնակիչները ոգևորված էին բնակավայրերում տեղի ունեցող փոփոխություններից։

Արտիմետ բնակավայրում բնակիչներից մեկը ոգևորված պատմեց, որ իրենց մոտ բոլոր ենթակառուցվածքները գործում են ողջ ծավալով։ Մնում է ասֆալտապատել երկու փողոց։

Բոլոր պայմաններն ունեն բնակիչները ապրելու համար, գյուղը զարգանում է՝ շնորհիվ ակտիվ շինարարական գործընթացի։

Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր խնդիր, հարց, որ բարձրաձայնվում է, դառնում է համայնքի և մարզպետի աշխատակազմի օրակարգային հարցը։

Համախմբված և համատեղ ուժերով՝ ամեն ինչ արվելու է, որ ըստ առաջնահերթության բոլոր խնդիրները լուծվեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53