Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
02.08.2023
Կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։
Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թթ․-ին։
Ծրագրով նախատեսվում է
• յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․
• յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
• տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով․
• վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
• շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
• շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
• ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։