Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է Արմավիր ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

02.08.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակներում ծանոթացել է ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Արմավիր ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հարություն Հովհաննիսյանը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները:
Էդվարդ Հովհաննիսյանը, զրուցելով շինարարների հետ, հորդորեց խստագույն հետևողական լինել կատարվող աշխատանքների որակին:
Նշենք, որ ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի:
Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ:
Արմավիր բժշկական կենտրոնի վերակառուցվող ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի մի հատվածում տեղակայվելու է նաև հիվանդանոցի շտապօգնության ծառայությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:18:18