Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

04.08.2023

 

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Խայ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը Հայթաղ բնակավայրում մարզպետին ներկայացրեց 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքները:

Էդվարդ Հովհաննիսյանը շրջեց վերակառուցվող մանկապարտեզի տարածքում, ապա ծանոթացավ մանկապարտեզի ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության շինարարական աշխատանքների ընթացքին, կատարվող աշխպատանքների որակին:
Վերակառուցվող մանկապարտեզի ընդհանուր արժեքը 216.204.437 ՀՀ դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է կառավարությունը, իսկ 30%-ը՝ համայնքը:
Նշենք, որ Հայթաղում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու են նաև խորքային՝ N-1, N-2, N-3 հորերը:
Սկսվել և ընթացքի մեջ է Հայթաղ N-1 խորքային հորի հիմնանորոգման աշխատանքը, որի ընդհանուր արժեքը կազմում է 16.187.763 ՀՀ դրամ (իրականացվում է 60% կառավարության, 40% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Հայթաղ N-2, N-3 խորքային հորերի հիմնանորոգման աշխատանքները չեն սկսվել։
Մարզպետի հաջորդ կանգառը Այգեշատ բնակավայրն էր:
Այգեշատ բնակավայրում մինչև 2022 թվականը սուբվենցիոն որևէ ծրագիր չի իրականացվել:

Այստեղ մարզպետին ներկայացվեց վերանորոգվող մանկապարտեզի աշխատանքների ընթացքը:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը 51.322.224 ՀՀ դրամ է, որն իրականացվում է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Արդյունքում, վերանորոգվել է 666․3 քմ մակերեսով մանկապարտեզը, որն առաջիկայում կընդունի բնակավայրի շուրջ 90 սաների։

Այցի շրջանակներում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ նաև Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքներին:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը 14.765.200 ՀՀ դրամ է: Իրականացվում է 35% կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրով հիմնանորոգվում է 500քմ մակերեսով մշակույթի տան տանիքը, նախատեսվող սաների թիվը՝ 45։

Մարզպետը ծանոթացավ նաև մշակույթի տան պայմաններին, որից հետո հանձնարարականներ տրվեց՝ մշակույթի տան ամբողջական վերանորոգման համար հետագա սուբվենցիոն ծրագրերում ընդգրկելու և շենքը ողջ ծավալով շահագործման հանձնելու համար:

Էդվարդ Հովհաննիսյանը բնակավայրեում զրուցեց շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող ղեկավարների հետ և հորդորեց բարձր որակով իրականացնել աշխատանքը բոլոր փուլերում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:12:35