Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

07.08.2023

Արմավիրի մարզպետը Էդվարդ Հովհաննիսյան օգոստոսի 5-ին ներկա է գտնվել Փարաքար համայնքում մեկնարկած PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոն»-ի փակման հանդիսավոր միջոցառմանը:

Փառատոնին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ում աջակցությամբ կյանքի կոչվեց փառատոնը, Փարաքար համյանքի ղեկավար Դավիթ Մինասյանը, պատգամավորներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործներ, արվեստագետներ և այլոք։

Միջոցառումը մեկնարկեց քանդակագործների կողմից իրենց իսկ պատրաստած քանդակների ներկայացմամբ, որից հետո քանդակագործներին և հյուրերին ողջունեց Էդարդ Հովհաննիսյանը:

«Քսան օր առաջ Փարաքար համայնքում մեկնարկեց Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային փառատոնը, որն իր շուրջ համախմբվեց արվեստասեր հայ և համաշխարհային վարպետներին և ստեղծեցին արվեստի գործեր, որոնք համայնքի մշակութային նոր կերպարի մաս պիտի դառնան՝ հիշեցնելով գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին։

Պուրակում, շունչ ու հոգի են ստացել Իտալիայի Կարարա քաղաքից բերված մարմարե քարերը և փառատոնի՝ «Խաղաղություն» խորագրի ներքո հայ և ութ երկրներից Հայաստան ժամանած քանդակագործների 20 օրյա աշխատանքի արդյունքում այսօր խաղաղության տարածման և պահպանման մի յուրօրինակ կոչ են դարձել քարե այս գլուխգործոցները։

Այս փառատոնը նաև միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ դարձավ արվեստագետների համար։

Սա մշակութային տոն է ոչ միայն Արմավիրի մարզում, այլև Հայաստանում։
ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր անշունչ մարմարին և հայկական տուֆին շունչ տվեցին և ստեղծեցին քանդակագործ այս հրաշալի կոթողները։

Շնորհակալություն նաև միջոցառման բոլոր կազմակերպիչներին, ովքեր այս օրերին ամեն ինչ արեցին, որ փառատոնը բարձր մակարդակով կյանքի կկոչվի և հասնի իր եզրագծին»,- ասեց մարզպետը:

Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործները ավելի քան 20 օր Իտալիայից ներկրված 29 տոննա սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կերտեցին խաղաղությունը բնութագրող 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50 ամյակին։

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում «AknEye» ընկերության կողմից ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները, որոնց վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:12:35