Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը

07.08.2023

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո օգոստոսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկեցին Համահայկական ամառային 8-րդ խաղերը:

Խաղերին Արմավիրի մարզից մասնակցում է 284 մարզիկ՝ Արմավիրի, Արաքս, Փարաքար, Բաղրամյան, Վաղարշապատ Մեծամոր համայնքներից:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու քաղաքային մարզադաշտում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ, համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ իրենց մասնակցությամբ խրախուսել են աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի մարզերից ու Ստեփանակերտից ժամանած երիտասարդ մարզիկներին։

Խաղերին մաղթում ենք բարի երթ, իսկ  մարզիկներին՝  հաջոողություն և հաղթանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:17:04