Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի մարզիկները համահայկական 8-րդ խաղերում ունեն առաջին մրցանակային տեղերը

09.08.2023

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը ընթանում է մեծ ոգևորությամբ: 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցում են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:
Արմավիրի մարզիկները առաջին երեք օրերի արդյունքներով հաջողություններ են գրանցել սպորտային պարեր, բազկամարտ, ֆուտբոլ, շախմատ և այլ սպորտաձևերում։

Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը:

Մրցումային առաջին օրը Էջմիածնի թիմը վաստակել է 2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ։

Մրցաշարի արդյունքում Փարաքար համայնքի 5 մասնակիցներից 3-ը նույնպես ունեն մրցանակային տեղեր` վաստակելով 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ:

Մրցումային երկրորդ օրվանից՝ օգոստոսի 7-ից, պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինթոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցաձևերում:

Արմավիրցի բազկամարտիկները նվաճեցին 6 մեդալ` 5 ոսկե և 1 արծաթե:

Մինչև 70 կգ քաշային կարգի կանանց պայքարում մեր մարզուհի Վալենտինա Լիտվինենկոն ձախ ձեռքով նվաճեց ոսկե, աջով` արձաթե մեդալ:

Մինչև 90 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում և´ ձախ, և´ աջ ձեռքերով երկու ոսկե մեդալ նվաճեց Արման Հովհաննիսյանը:

Տղամարդկանց 90 կգ+ քաշային կարգում երկու ձեռքերով էլ հավասարը չունեցավ Արմավիրը ներկայացնող Արսեն Խաչատրյանը` նվաճելով չեմպիոնական երկու ոսկե մեդալ:

Բազկամարտ սպորտաձևում Արաքս համայնքի ներկայացուցիչ Սամվել Ազիզյանը 70 կգ. քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը:

Արմավիր համայնքը հաջողություններ է գրանցում նաև ֆուտզալի խաղերի ընթացքում։

Մեր թիմը 2 տուրի արդյունքով հավասար միավորներով խմբի առաջատարն է Տյումենի թիմի հետ:

Խմբային փուլի վերջին խաղում օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքում Արմավիրի թիմը կմրցի Տյումենի հետ` վիճարկելու հաջորդ փուլի ուղեգիրը:

Մեր բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն և, իհարկե, հաղթանակ:
Նշենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23