Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վիրտուալ տուրն արդեն հասանելի է հանրությանը

09.08.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այսօր ներկա է գտնվել «Նոր շունչ հուշարձաններին» խորագրով միջոցառմանը, որը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի հերթական նախաձեռնությունն էր՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Միջոցառման շրջանակում ներկայացվեցին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները/արգելոցները հանրահռչակող տեսահոլովակները։

Գործարկվեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նոր կայքը`      monuments.am-ը, որտեղ կարող ենք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բոլոր թանգարաններին, այնտեղ տեղի ունեցող միջոցառումների և այն ամենի մասին, ինչը կապված է թանգարանային կյանքի հետ։

Ներկայացվեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վիրտուալ տուրը, որը հնարավորություն կտա աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամի մուտք գործել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան և ծանոթանալ թանգարանի հազարամյա նմուշներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23