Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2023

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկացնում է
Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։
Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ: