Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ իրազեկման հանդիպում-քննարկում կազմակերպեց Արաքս համայնքում
12.08.2023
Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, արական սեռի պահեստազորայինների, ինչպես նաև այլ քաղաքացիների հետ։
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ։
Իրազեկման հանդիպում-քննարկման ընթացքում ՊՆ պաշտոնատար անձինք ներկայացրեցին կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու պայմանները, աշխատավարձի, ատեստավորման, հավելավճարի մասին։
Հանդիպման վերջում հետաքրքրված քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան ՊՆ ներկայացուցիչներից։
Նշենք, որ իրազեկման հանդիպում-քննարումները շարունակվելու են հետևյալ ժամանակացույցով՝
- Օգոստոսի 25, ժամը 11: 00` Բաղրամյանի մշակույթի տուն
- Սեպտեմբերի 5, ժամը 11: 00` Փարաքարի մշակույթի տուն
- Սեպտեմբերի 7, ժամը 16: 00` Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճ
- Սեպտեմբերի 8, ժամը 16: 00` Արմավիր քաղաքի մշակույթի տուն
- Սեպտեմբերի 19, ժամը 11: 00` Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի մշակույթի տուն
- Սեպտեմբերի 20, ժամը 11: 00` Մեծամորի մշակույթի տուն