Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում է Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության և Ակնալճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհահատվածները

12.08.2023



ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության 1158 մ և Ակնալճ-Զարթոնք-Արևիկ 3628 մ ճանապարհահատվածների հիմնանորոգման ընթացքին։

Արմավիրի մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի:

Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1158 մ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմում է 460,0 մլն դրամ։

Պետբյուջեից հատկացված 1,9 մլրդ ՀՀ դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան երեք հատվածները՝ ընդհանուր 5620 մետր։

Տ 3-18, Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի արժեքը 284,0 մլն ՀՀ դրամ է։

Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում մարզպետը քննարկել է աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր, ինչպես նաև արդրադարձել է սահմանված ժամանակացույցին՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21