Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակում ենք ամփոփել ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերը

15.08.2023

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են փողոցներ, վերակառուցվել են ջրամատակարարման ցանցեր, մանկապարտեզներում կառուցվել են ջեռուցման համակարգեր, իրականացվել է հին դռների և պատուհանների նորով փոխարինում, կառուցվել են սանհանգույցներ, հիմնանորոգվել են մանկապարտեզներ:

Մասնավորապես՝
Հիմնանորոգվել է Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մ. Գորկու փողոցը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 192.881.836 ՀՀ դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է համայնքը, իսկ 35 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Փողոցի ընդհանուր երկարությունը 1350 մետր է:
Հիմնանորոգվել է նաև Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 90.804.800 ՀՀ դրամ, որի 65%-ը հատկացրել է Արմավիրի համայնքապետարանը, իսկ 35%-ը՝ ՀՀ կառավարությունը:

2022 թվականի իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում վերակառուցվել է Այգեվան և Լենուղի գյուղերի ջրամատակարարման ցանցերը: Այգեվան գյուղի ջրամատակարարման ցանցի ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 91.181.030 ՀՀ դրամ, Լենուղի գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 62.225.430 ՀՀ դրամ: Ենթածրագրերն իրականացվել են 60 տոկոս ՀՀ կառավարության, 40 համայնքի համաֆինանսավորմամբ:

Կառուցվել է նաև Արմավիր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգը, գազաֆիկացվել է, հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորով: Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20.887.690 ՀՀ դրամ:

Կառուցվել է Արմավիր քաղաքի թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգը, գազաֆիկացվել է, հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորով: Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 28.266.870 ՀՀ դրամ:

Կառուցվել է Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգը, վերանորոգվել է սանհանգույցը: Պայմանագրային արժեքը կազմել է 12.488.740 ՀՀ դրամ:
Կառուցվել է Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգը, որի պայմանագրային արժեքը 13.288.633 ՀՀ դրամ է:

Նշենք, որ այս ենթածրագրերի ֆինանսավորումն իրականացվել է 70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Այս պահին ընթացքի մեջ է Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցումը:
Ծրագրի արժեքը 215.570.850 ՀՀ դրամ է:

Հիմնանորոգվում է նաև Արաքս գյուղի մանկապարտեզի շենքը, որի պայմանագրային արժեքը 279.930.416 ՀՀ դրամ է:
Երկու ծրագրերն էլ իրականացվում են 70-30% ՀՀ կառավարություն և համայնք համաֆինանսավորմամբ:

Արմավիրի համայնքում ընթացքի մեջ են նաև ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին սուբվենցիոն ծրագրերը իրականացումը:

Ծրագրերից շատերն ավարտվել և հանձնվել են շահագործման:

2023 թվականի ծրագրերին կանդրադառնանք առաջիկայում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21