Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Երեխայի իրավունքի ճամբար»-ը՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար

17.08.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է «Երեխայի իրավունքի ճամբար»՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար։
Մեկշաբաթյա ճամբար կարող են հաճախել բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն ստանալ նոր գիտելիք ու հմտություններ, ձևավորել հետաքրքրություններ, ինքնադրսևորվել, մասնակցել թիմային աշխատանքների։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ և ուսուցողական խաղ-մրցույթներ, հաղորդակցման հմտությունները զարգացնող ստեղծագործական առաջադրանքներ, բանավեճեր, ընթերցանություն, դերային խաղեր, տիկնիկային ներկայացումներ, կավագործություն, նկարչություն և այլն։

«Երեխայի իրավունքի ճամբար»-ին մասնակցությունն անվճար է․ կտևի սեպտեմբերի 4-ից 22-ը։

Նախաձեռնությունն իրականացվելու է երեք կենտրոններում՝ մասնակցի ընտրությամբ։ Ծրագրում ներգրավվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 25-ը գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝

  •  ԱՍՀՆ «Աջափնյակ երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե՝ ք. Երևան, Մարգարյան 35, հեռ.՝ 093874487 (սեպտեմբերի 4-8-ը),
  •  ԱՍՀՆ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե` ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14, հեռ.՝ 096476061 (սեպտեմբերի 11-15-ը), 
  • ԱՍՀՆ «Երևանի Զատիկ աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե՝ ք․ Երևան, Քանաքեռ, Զ.Սարկավագի 145/2, հեռ.՝ 011283730 (սեպտեմբերի 18-22-ը)։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել հասարակությունում երեխաների հավասարության ապահովմանը, խտրականության բացառմանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք ներառմանը՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53