Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

17.08.2023

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 196-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, զինվորականներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ  և այլոք։

Հայաստանի  Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։

Հայաստանի ՀԱնրապետությունում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան ներկայացուցիչը փաստեց, որ Օշականի ճակատամարտը երկու ժողովուրդների համար հայրենասիրության վառ օրինակ է։ Ազգային և համամարդկային արժեքների կրող 19-րդ դարի հայ և ռուս զինվորների փորձով է պետք երիտասարդությանը սովորեցնել իսկական քաջություն և հերոսություն։

Նշենք, որ Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի      17-ին: Այն ռուս-պարսկական ամենաարյունալի ճակատամարտերից մեկն էր՝ պարսկական գահաժառանգ Աբաս Միրզայի և ռուս զորավար Աթանաս Կրասովսկու բանակների միջև: Չնայած պարսկական բանակի թվային գերազանցությանը՝ գեներալ-լեյտենանտ Կրասովսկու ռուսական ռազմական ջոկատը, հայ կամավորների հետ միասին, ճեղքել է Էջմիածնի վանքի պաշարումը և կարողացել պաշտպանել այն:

Օշականի ճակատամարտում նահատակվել է 1131 ռուս զինծառայող։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53