Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր անցկացվեց հանդիպում-քննարկում՝ նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ

22.08.2023


Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր ԿԳՄՍ ներկայացուցիչները՝ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի և Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ հանդիպեցին նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ:

Հանդիպան նպատակն էր ոլորտի պատասխանատուներին ներկայացնել նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները։

Փոխնախարարն իր խոսքում նշեց, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։

Հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որի շրջանակներում մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, մանկապարտեզները կհագեցվեն գույքով և սարքավորումներով:

Բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում։

Խորհրդակցության վերջում մանկապարտեզների տնօրենները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնց էլ տրվեցին պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21